«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն՝ կատալոնական ակումբի տրանսֆերային հանձնաժողովի անդամ Արիեդո Բրայդան ներկա է եղել Գերմանիայի առաջնության 25-րդ տուրի «Բորուսիա»-«Բավարիա» հանդիպմանը:
Բրայդան հետևել է Օբամեյանգի գործողություններին, ինչպես նաև Գյունդողանի խաղին, ում ծառայություններով նույնպես հետաքրքրված է:







































