Սիրիայի ընդդիմությունը չի ժամանի Ժնև մարտի 9-ին նախատեսված բանակցությունների մեկնարկին, ժամանման ամսաթվի մասին նրանք որոշում կկայացնեն առաջիկա երկու օրում: Այս մասին հայտնել է Բանակցությունների հարցով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչ Ռիադ Նաասան Ագան՝ փոխանցում է Interfax-ը:
«Ո՛չ, մեր պատվիրակությունը չի ժամանի 9-ին: Ժամանման օրվա մասին որոշումը կընդունվի առաջիկա 2 օրվա ընթացքում»,- ասել է նա գործակալությանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատվիրակությունը կժամանի՞ Ժնև մարտի 9-ին, երբ ՄԱԿ-ը ծրագրում է վերսկսել միջսիրիական բանակցությունները:
Նա նաև չի հաստատել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունը, թե ամբողջական ձևաչափով բանակցությունները կսկսվեն մարտի 14-ին:








































