Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի քուրդ աշխարհազորայինների (YPG) ներկայացուցիչ Ռեդուր Հելիլը հայտարարել է, որ քրդերը Սիրիայի Հալեպ նահանգում հրետակոծության են ենթարկվել Թուրքիայի տարածքից։
Նրա խոսքերով՝ հրետակոծվել է Սիրիայի քրդերի Թել Ռիֆաաթ քաղաքը, որի հետևանքով վիրավորվել են քուրդ մի շարք աշխարհազորայիններ։ Սիրիայում փետրվարի 27-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել հրադադարի մասին ռեժիմը, որի շուրջ պայմանավորվածությունը ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև ձեռք է բերվել փետրվարի 22-ին։








































