Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում լրագրողների հետ զրույցում քննադատել է ԵՄ-ին, փախստականներին ընդունելու համար Թուրքիային 3 միլիարդ եվրո հատկացնելը ձգձգելու համար։
Էրդողանը հույս է հայտնել, որ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բրյուսելում ընթացող ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովից հետ կվերադառնա այդ գումարով.
«Մենք փախստականներին ընդունելու վրա ծախսել ենք 10 միլիարդ դոլար։ ԵՄ-ն խոստանում է 3 միլիարդ եվրոյի աջակցություն, սակայն դեռ չի տվել դրանք։ Արդեն անցել է 4 ամիս, իսկ նրանք դեռ խոստանում են։ Ներկայումս այնտեղ (Բրյուսելում) գտնվում է Դավութօղլուն։ Հուսով եմ, որ նա այնտեղից կվերադառնա այդ փողով»։
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունները փրկել են մոտ 100.000 փախստականի, որոնք փորձել են անցնել Հունաստան։









































