«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի նախընտրական շտաբը Հրազդանի քաղաքապետի ընտրություններում կղեկավարի ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը։
Այս մասին նշվում է քիչ առաջ տարածված մամուլի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կառավարման խորհուրդը մարտի 5-ին որոշել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրել Արթուր Միսակյանի թեկնածությունը։
«Այսօր Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արթուր Միսակյանի նախընտրական գրասենյակի նիստում հաստատվել է Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Դոխոլյանին Հրազդանի քաղաքապետի թեկնածու Արթուր Միսակյանի նախընտրական շտաբի ղեկավար նշանակելու մասին «Հայկական վերածնունդ» կուսակցության որոշումը»,- նշվում է պաշտոնապես տարածված հաղորդագրության մեջ:












































