Շատ տարիներ առաջ երգչուհի Ալլա Պուգաչովան հետաքրքիր տոնակատարություն է հորինել՝ Դեղին ծաղիկների օր կամ Գարնան տոն: Տոնը երգչուհին նշում է Մարտի առաջին կիրակի օրը:
Այդ օրը Ալլա Բորիսովնան հավաքում է մի վայրում շոու-բիզնեսի բազմաթիվ աստղերի և բաժակ բարձրացնելով՝ հայտարարում է. «Գարունը բացում եմ»: Իր բլոգում Պրիմադոնան հենց այդպես էլ գրել է: Սակայն երկրպագուներին նրա լուսանկարը պարզապես սարսափեցրել է: Պուգաչովայի նիհարած դեմքը սարսափ ֆիլմի կադր է հիշեցնում, իսկ կոպերի ստվերաներկը աչքերին սարսափազդու երանգ է հաղորդում:











































