Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Լոնդոնում ազգայնականների և ոստիկանների միջև տեղի են ունեցել բախումներ

Լոնդոնում անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել ազգայնականների և ոստիկանության միջև: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Ինչպես հաղորդվում է՝ չորեքշաբթի երեկոյան 75-100 մարդ էր հավաքվել Լոնդոնի արևելքում փաբերից մեկի մոտ: Նրանք սկսել էին ազգայնական երգեր երգել, այնուհետև նրանց միացել են «Անգլիայի պաշտպանության լիգա» աջ ծայրահեղական կազմակերպության ակտիվիստները: Ոստիկանության աշխատակիցները փորձել են շրջապատել հավաքվածներին, սակայն ազգայնականները դիմակայություն են ցույց տվել:

Միջադեպի ընթացքում ոստիկանները ստիպված են եղել կիրառել ռետինե մահակներ, իսկ ազգայնականները իրենց հերթին իրավապահների ուղղությամբ շշեր և ճայթուցիչներ են նետել: Այս պահին տուժածների մասին չի հաղորդվում:

Մայիսի 22-ի երեկոյան Մեծ Բրիտանիայում գրանցվել է նաև մզկիթների վրա հարձակման առնվազն երկու դեպք: Էսեքս կոմսությունում ձերբակալվել է մի մարդ, որը դանակով զինված ներխուժել էր մզկիթ և փորձել հրդեհել այն: Քենթ կոմսությունում էլ ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը փորձել է վնասել Գիլինգեմ քաղաքի մզկիթի շենքը:

Միջադեպերը տեղի են ունեցել մի քանի ժամ անց այն բանից, երբ Լոնդոնի հարավարևելյան Վուլվիչ շրջանում երկու հանցագործներ դանակահարել էին բրիտանական բանակի զինծառայողի: Ականատեսների վկայությամբ՝ հանցագործները բացականչել են՝ «Ալլահ, աքբար»:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները փոխհրաձգության մեջ են մտել հանցագործների հետ ու ձերբակալել նրանց: Ներկայում չարագործները վնասվածքներով գտնվում են Լոնդոնի հիվանդանոցներում՝ կալանքի տակ:

Ոստիկանության նախնական գնահատականով՝ կատարվածը քաղաքական ենթատեքստով իսլամիստների ահաբեկչական գործողություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում