Բրյուսելում այսօր վերսկսվել են Սերբիայի և Կոսովոյի Ինքնավար Հանրապետության վարչապետների բանակցությունները՝ կապված երկկողմ հարաբերությունների կարգավորման հետ: Որպես Իվիցա Դաչիչի և Հաշիմ Տաչիի բանակցությունների միջնորդ՝ հանդես է գալիս ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Ինչպես հաղորդում է նրա ներկայացուցչությունը, ներկա դրությամբ ընթանում են վարչապետների և ԵՄ դիվանագիտության ղեկավարի երկկողմ հանդիպումներ, որոնց կհաջորդեն միասնական բանակցությունները։:
Տաչիի խոսքերով՝ կողմերը գտնվում են պայմանավորվելու ճանապարհին և քննարկում են բրյուսելյան համաձայնության իրագործման վերջին մանրուքները: