Միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Մարկո Ռուբիոյին առաջարկել է դուրս գալ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար ընտրարշավից՝ մարտի 5-ի նախնական քվեարկության անհաջող արդյունքներից հետո: Թրամփի ելույթը հեռարձակում է ABC News-ը:
«Մարկո Ռուբիոն շատ, շատ վատ գիշեր է անցկացրել, և ես անձամբ խորհուրդ եմ տալիս նրան լքել ընտրարշավը, կարծում եմ՝ ժամանակը եկել է»,- ասել է Թրամփը Ֆլորիդայում մամլո ասուլիսի ժամանակ:
Նա ավելացրել է, որ կցանկանար պայքարել Թեդ Քրուզի հետ մեն-մենակ: Ընդ որում, նա կարծիք է հայտնել, որ Տեխասից սենատորը չի կարող հաղթել այնպիսի նահանգներում, ինչպիսիք են՝ Նյու Ջերսին, Փենսիլվանիան կամ Կալիֆոռնիան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 5-ին Թրամփը հաղթանակ է տարել Կենտուկիում և Լուիզիանայում, իսկ նրա կուսակից մրցակից Քրուզը՝ Մենում և Կանզասում:








































