Մեծ Բրիտանիան կշարունակի պաշտպանել ցածր հարկերը, որոնք հանդիսանում են բիզնեսի զարգացման, հետևաբար, տնտեսական աճի և տնտեսությունում մրցակցության բարձրացման համար կարևոր նախապայման: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Այդ բարենպաստ մթնոլորտի պահպանման պայման կարող է հանդիսանալ այն հանգամանքը, որ հարկեր պետք է վճարեն բոլորը»,- նշել է նա:
Քեմերոնը հավելել է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է հասնել G20-ի շրջանակներում բանկային տեղեկատվության փոխանակման համաշխարհային որոշումների ընդունմանը: Այս մասին հաղորդում է Itar-Tass գործակալությունը: