Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ թիմի խնդիրն ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի չեմպիոն դառնալն է: Մինչդեռ երկրպագուներն ակնկալում են, որ մյունխենցիները նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր կդառնան:
«Մենք 5 միավոր գերազանցում ենք Դորտմունդի «Բորուսիա»-ին: «Բավարիա»-ի խնդիրը Գերմանիայի չեմպիոն դառնալն է: Դեռ որևէ թիմի չի հաջողվել 4 անգամ անընդմեջ Բունդեսլիգայի հաղթող դառնալ:
Ցանկանում ենք մեր անունը գրել ֆուտբոլի պատմության էջերում: Իսկ դրա համար պետք է շարունակենք պայքարել: Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- Bild-ը մեջբերում է Լևանդովսկիի խոսքերը:








































