ԱՄՆ-ում բաժանություններին և կոտրված սրտերին նվիրված թանգարան կբացվի, հայտնում է UPI-ը: Խոսքը շարժական ցուցահանդեսի մասին է, որը հայտնի է նաև որպես Բաժանությունների թանգարան: Դրա առաջին մշտական «տեղակայման վայրը» Խորվաթիայի Զագրեբ քաղաքն է, երկրորդը կլինի ամերիկյան Լոս Անջելեսը:
Նոր թանգարանը պետք է բացվի 2016 թ. մայիսին: USA Today-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսային համալիրը նախկին սիրահարներին խնդրում է երկու անգամ մտածել հուշ-իրերը դեն նետելուց առաջ, քանի որ դրանք կարելի է տալ թանգարանին:
Թանգարանը նաև առաջարկում է տրվող իրերն ուղեկցել մեկնաբանություններով և խոստանում է տվողների անունը չհրապարակել:












































