«Մանչեսթեր Յունայթեդ»-ի իսպանացի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է թիմի՝ ընթացիկ մրցաշրջանի նպատակների մասին:
««Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները կարող են հաղթել անգամ այն ժամանակ, երբ այնքան էլ լավ չեն խաղում: Ապագային հույսերով լի եմ նայում, քանի որ մենք դեռ տիտղոսներ նվաճելու հնարավորություն ունենա:
Մեր խնդիրն է լինել լավագույն քառյակում: Իհարկե, դա հեշտ չէ: Մենք հզոր մրցակիցներ ունենք: Բայց մենք «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ենք և պարտավոր ենք հաղթել: Մասնակցում ենք երեք մրցաշարերի և պատրաստ ենք պայքարել մինչև վերջ»,- Daily Mail-ը մեջբերում է Էրերայի խոսքերը:







































