Գերմանիայի սրճարաններում սկսել են ճաշացանկից բացառել ավանդական խոզի նրբերշիկները մուսուլման այցելուներին չվիրավորելու համար: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:
Նշվում է, որ Գերմանիայի կանցլերի կուսակցության անդամները դեմ են հանդես եկել այդ նախաձեռնությանը:
«Փոքրամասնությունների պաշտպանությունը, այդ թվում` կրոնական հարցերում, չպետք է նշանակի, որ մեծամասնությունը պետք է սահմանափակվի ընտրության ազատության մեջ»,- ասել է կուսակցության նախագահ Դանիել Գյունթերը:









































