Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Ըստ աղբյուրի` գերմանացի 25-ամյա կիսապաշտպանն իր ցանկությունն արդեն իսկ հաղորդել է իր գործակալներին:
Հիշեցնենք, որ Գյունդողանը մերժել է «Բորուսիա»-ի հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը: Ավելի վաղ նշվում էր, որ Իլկայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Բարսելոնա»-ն և «Յուվենտուս»-ը:








































