Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Մանրամասներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35-ամյա դատապարտյալի ինքնասպանության դեպքից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մարտի 1-ին ««Նուբարաշեն» ՔԿՀ-ում 35-ամյա Մխիթար Սարգսյանը ինքնասպան էր եղել: Նա, որ իր որդու թասիբը պահելու համար ծեծի էր ենթարկել անչափահաս երեխային ու հայտնվել բանտում, 20 օր չկարողացավ դիմանալ և վերջ տվեց իր կյանքին:

Եվ այսպես, 2015 թվականի սեպտեմբերին Մխիթար Սարգսյանի որդուն 13-ամյա Մարտին Բալյանը ձեռքով հարվածել է: Մխիթարն էլ որոշել է որդուն ծեծի ենթարկելու համար հաշվեհարդար տեսնել: 13-ամյա Մարտին Բալյանին ծեծի ենթարկելու նպատակով գնացել է Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բակ, որտեղ նկատելով բակում խաղացող անչափահաս Մարտին Բալյանին՝ առանձնակի դաժանությամբ ձեռքով հարվածել է երեխայի դեմքին, այնուհետև ոտքով՝ նստատեղին, որից հետո՝ մարմնի ձախ հատվածին: Մարտինը ընկել է գետնին: Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվել: Մխիթար Սարգսյանը ոտքով դիտավորությամբ հարվածել է գետնին ընկած Մարտինի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ունեցել է կարճատև ուշագնացություն, և այդ վիճակում Մխիթարը բռնել է Մարտինի մազերից, բարձրացրել է և բռունցքով հարվածել նրա գլխին՝ վերջինիս առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Այս արարքի համար Մխիթար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ դիտավորությամբ միջին ծանության վնաս հասցնելը: 2015 թվականի հոկտեմբերի 19-ի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Մխիթար Սարգսյանը դատապարտվել է ազատազրկման 1 ամիս 3 օր ժամկետով:

Այսինքն՝ Մխիթար Սարգսյանին մնացել էր ընդամենը 30 օր, որ նա հայտնվեր ազատության մեջ, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ նա որոշեց վերջ տալ կյանքին: Ի դեպ, հիշեցնենք, որ ինքնասպան եղած Մխիթար Սարգսյանի կինը՝ Սաթենիկ Հովսեփյանը, դեռևս 2015 թվականին պատմել էր, որ դեպքից հետո ամուսինը կորցրել է աշխատանքը, որը մեծ դժվարությամբ էր գտել, ավելին` նրան հրաժարվում էին աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, թե հանցագործ է: «Դու սայթերով ընգած ես, էդ ի՞նչ ա, հանցագո՞րծ ես: Ուր էթում ա, դուռը շփցնում են, աշխատանքի չեն ընդունում, ասում են` վեշերդ հավաքի, գնա»,- ասել են նրան: Կինը դեռևս ամիսներ առաջ հայտնել էր նաև, որ եթե ամուսնուն կալանավորեն, իրենց՝ սոցիալապես անապահով ընտանիքը կզրկվի կերակրող ձեռքից, ավելի «կկործանվեն»:

Ըստ նրա` իրենք խնդրել են Մարտինի մորը և պապիկին հետ վերցնել իրենց բողոքը: Վերջիններն ասել են, թե չեն բողոքել, իրենք Մխիթար Սարգսյանին տվել են պետության ձեռքը, թող իրենց «դատ ու դատաստանը» տեսնեն. «էդ մարդիկ ամուսնուս համար մահապատիժ են ուզում, ասում ա` գնա, դատ ու դատաստանդ տես, գնա դատվի»: Նա, իհարկե, դատվեց, և 20 օր էր մնացել, որ ազատ արձակվեր, բայց ինքնասպան եղավ բանտում»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում