Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

ԱՄՆ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ ի պաշտպանություն քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների

«Ամերիկայի Ձայն»ի փոխանցմամբ՝ մարտի երկուսի առավոտյան ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած թիվ 75 բանաձևը արտահայտում է Կոնգրեսի մոտ եցումը, ըստ որի՝ ով էլ բռնություններ ու դաժանություններ կիրառի քրիստոնյաների ու այլ էթնիկ ու կրոնական խմբերի նկատմամբ՝ ներառյալ եզդիների, թուրքմենների և այլոց, նրանք ովքեր թիրախավորում են վերոհիշյալներին՝ հատկապես ազգային ու կրոնական հատկանիշների հիման վրա, իրագործում են, բանաձևի խոսքերով, «պատերազմական հանցագործություն», «հանցագործություն մարդկության դեմ»,  ու «ցեղասպանություն»: Բանաձևը առաջարկվել էր ընդունել դեռևս 2015 թ-ի սեպտեմբերին կոնգրեսական Աննա Էշյուի ու կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերրիի կողմից և դրվել էր քննարկման Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսի կողմից՝ միաձայն ընդունվելով, քանի որ ուներ և՛ հանրապետական, և՛ դեմոկրատական կուսակցությունների ավելի քան 200 կոնգրեսականի աջակցությունը:

Կոնգրեսական Թրաութը, խոսելով բանաձևի մասին, շեշտեց նրա կարևորությունը. «Եթե մենք ժամանակին համապատասխան մոտեցում ու դիրքորոշում ցուցադրեինք Հայոց ցեղասպանության հարցում, ապա այժմ կանգնած չէինք լինի այսպիսի նմանատիպ խնդրի առջև»:

Իր դիտարկման մեջ հանձնաժողովի ղեկավար հանրապետական Ռոյսը նշեց բազմաթիվ լսումների մասին, որ կոմիտեն ունեցել է ցեղասպանության հարցի շուրջ և ներկայացրեց Մերձավոր Արևելքի այդ հինավուրց և բնիկ քրիստոնյա համայնքները, որոնք ամբողջապես զրկվել են իրենց բնակության վայրերից, այնտեղ ուր հաստատվել է «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողությունը:

Բազմաթիվ քրիստոնեական ու ազգային կազմակերպություններ, ինչպես՝ «Ի պաշտպանություն Քրիստոնյաների» կազմակերպությունը, իրենց շնորհակալական ուղերձն են հղել Կոնգրեսի հանձնաժողովին՝ «իրերն իրենց անունով կոչելու և վերոհիշյալ երևույթները ցեղասպանություն որակելու» համար:

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նույնպես իր դրվատանքի խոսքերն ուղղեց հանձնաժողովին.

«ԱՄՆ-ի Հայ դատի գրասենյակը ողջունում է Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 75 բանաձևի ընդունումը: Եվ ես համաձայն եմ կոնգրեսական Թրաութի այն դիրքորոշման հետ, որ դա ժամանակին Հայոց ցեղասպանության դատապարտման խնդրի նկատմամբ մեր անտարբերության արդյունքն է, որ այսօր նման կերպ են վարվում քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների հետ», – ասել է Արամ Համբարյանը:
Այս բանաձևի ընդունումը հաջորդեց Եվրոպական խորհրդարանի կողմից անցյալ ամիս ընդունված նմանատիպ բանաձևին, որը ճանաչում է «Իսլամական պետություն» խմբավորման կողմից Մերձավոր Արևելքի կրոնական ու ազգային փոքրամասնությունների դեմ իրագործվող համակարգված զանգվածային սպանությունները և պատիժները իբրև ցեղասպանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում