The Daily Mail-ի փոխանցմամբ՝ սոցիոլոգները հայտարարել են, որ կանանց համար աշխատանքն ավելի կարևոր է, քան՝ բժշկին այցելելը։ Նրանք համապատասխան հարցում են անցկացրել Մեծ Բրիտանիայում 2000 կանանց շրջանում։
Նրանց մեկ քառորդից ավելին աշխատանքը վեր է դասել բժշկին այցելելուց, իսկ ավելի քան 1/3-ը՝ ընտանիքից։ Հաղորդվում է, որ բժիշկերն ուշադրություն չեն հատկացրել հարցվածների ավելի քան 1/3-ի բողոքներին։ Եվս 36 տոկոսին թվացել է, որ բժիշկները չեն լսում իրենց, երբ իրենք պատմել են իրենց գանգատների մասին։ 35 տոկոսը հայտարարել է, որ բժիշկները լուրջ չեն ընդունել իրենց, իսկ 26 տոկոսը հայտնել է, որ բժիշկներն ընդհանրապես չեն հասկացել իրենց։
Մասնագետի մոտ այցից հետո մոտ յուրաքանչյուր հինգերորդ կինը սկսել է կասկածել սեփական զգացողությունների վրա, եթե բժիշկը չի հաստատել նրանց մտավախությունները։ Միայն 10 տոկոսից քիչ ավելի մասն է ընդունել ախտորոշումը՝ առանց կասկածի տակ դնելու այն։











































