Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հերթական անգամ անդրադարձել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ մրցակցությանը։
«Մենք պրոֆեսիոնալներ ենք և պաշտպանում ենք մեր թիմերի շահերը։ Ես ու Ռոնալդուն մրցակից ենք միայն խաղադաշտի սահմաններում։ Երբեմն հաղթում ենք, երբեմն՝ պարտվում, բայց մեր միջև միշտ եղել է փոխադարձ հարգանք։
Ցանկանում եմ տիտղոս նվաճել Արգենտինայի հավաքականում։ Անձնական ռեկորդներն ինձ չեն հետաքրքրում։ Դրանք տիտղոսներ չեն բերում»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է El Grafico-ն։







































