Մարտի 1-ին վաճառքի են հանվել Չեմպիոնների լիգայի գավաթի 2015/16 թվականների մրցաշրջանի խաղարկության եզրափակչի տոմսերը:
Տոմսերը բաժանվել են 4 կարգի: Ամենաէժան տոմսերի արժեքը կազմել է 70 եվրո, ամենաթանկարժեք տոմսերի՝ 440 եվրո: Երկրպագուները կարող են ձեռք բերել նաև 2-րդ և 3-րդ կարգի տոմսեր՝ համապատասխանաբար 320 և 160 եվրո արժողությամբ:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին, Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում:






































