Դեմոկրատների շարքում նախագահական ընտրարշավի առաջատար Հիլարի Քլինթոնը խոստացել է աջակցել ԱՄՆ-ում աշխատող ներգաղթյալներին, ինչպես նաև արտահայտվել հօգուտ միջին դասի զարգացման։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Մենք կաջակցենք աշխատող ներգաղթյալներին»,- ասել է նա՝ դիմելով իր կողմնակիցներին։
«Մենք նաև կպաշտպանենք բոլորի իրավունքները՝ աշխատող մարդկանց, կանանց, սեռական փոքրամասնությունների և այլ խմբերի»,- ասել է նա։
«Միջին դասը պետք է աճի։ Եվ պետք է ավելի շատ լավ աշխատատեղեր լինեն՝ լավ աշխատավարձով։ Աշխատատեղերը ստեղծում են մեր ապագան»,- ասել է նա։












































