Կասիուս Քլեյ մականունով ռեկորդակիր կոկորդիլոսն իր 110-ամյակը Ավստրալիայում տոնել է Հյուսիսային տարածքներից մեկի ֆերմայում, հաղորդում է The NT News-ը:
Հանդիսության կապակցությամբ կենդանու տերերը իրենց կոկորդիլոսին նվիրել են ճուտիկներից պատրաստված 20 կգ-անոց տորթ, որը զարդարված է եղել տոնական մոմերով:
Տորթը անսովոր շռայլություն է եղել Կասիուսի համար: Սովորաբար կենդանին այդքան շատ չի ուտում՝ օրական 1 կգ հավ կամ ձուկ:
Կենդանու տերերի խոսքով՝ իրականում կոկորդիլոսի տարիքն անհայտ է, ենթադրաբար կենդանու տարիքը ավելի քան 100 է, ու այդ պատճառով որոշվել է այն նշել ինչ-որ մի օր:
Իր նվերը կենդանին կերել է մոտավորապես 30 վայրկյանում:
Կենդանու համար անգամ երգել են Happy Birthday երգը:
2011թ. Կասիուսը, որն իր անվանումն ստացել է ի պատիվ լեգենդար բռնցքամարտիկի, ներառվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես անազատության մեջ պահվող ամենամեծ սողուն: Նրա մարմնի երկարությունը կազմում է 6 մետր 17 սմ:









































