Բոլտ անունով փոստատարային աղավնին բելգիական աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 400 հազար դոլարով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները, գնորդը եղել է չինացի գործարար, որը ցանկացել է անհայտ մնալ:
Աճուրդում սահմանվել է նաև մեկ այլ՝ ընդհանուր եկամտի համաշխարհային ռեկորդ: Ընդհանուր առմամբ աճուրդի է հանվել 5.38 միլիոն դոլարի 530 թռչուն: 10 ամենաթանկարժեք աղավնիներից 9-ը գնել են չինացիները: Նոր տերերն արդեն հայտնել են իրենց մտադրության մասին՝ գնված «փոստատարներին» օգտագործել բազմացման նպատակով:
Այժմ փոստատարային աղավնիներին բազմացնում են մրցույթներին մասնակցելու համար:
Այս աղավնիները կարողանում են շատ կարճ ժամանակամիջոցում անցնել զգալի տարածություններ և հետ վերադառնալ:










































