Սիրիայում մարդասիրական աղետի առաջացման պատճառը երկրի նկատմամբ արևմտյան էմբարգոն է: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Աղետն ու մղձավանջը, որոնց մասին դուք խոսում եք, ստեղծում են ոչ միայն ահաբեկիչները՝ սպանելով ու ավերելով, այլև էմբարգոն, որն Արևմուտքը սահմանել է Սիրիայի դեմ: Դա առնչվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց բացառության»,- ասել է նա:
Ասադը նաև հայտարարել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Սաուդյան Արաբիան ու Կատարը, ևս ազդում են իրավիճակի վատթարացման վրա՝ աջակցելով տարածաշրջանում գործող ահաբեկիչներին:








































