Բրիտանացի գիտնականներ Թիմ Բլիսը, Գրեմ Քոլինգրիջը և Ռիչարդ Մորիսը ստացել են Brain Prize մրցանակ և 1 մլն եվրո՝ եվրոպական նեյրոկենսաբանության մեջ ներդրման համար: Այս մասին գրում է BBC-ն:
Առաջին անգամ այդ մրցանակը ստացել է ամբողջովին բրիտանացի հետազոտողներից կազմված խումբը:
1970-ականներից սկսած՝ գիտնականները հետազոտել են հիշողության աշխատանքի մեխանիզմնրերը:
Փաստացի ուղեղի աշխատանքի մասին ժամանակակից հետազոտությունները հիմնված են վերոնշյալ գիտնականների աշխատանքի վրա:
Մորիսի խոսքով՝ գիտնականներն ուսումնասիրել են «հիշողության քիմիան»:
Այդ թեմային նվիրված առաջին աշխատանքը դարձել է 1970-ականներին հրապարակված Բլիսի հետազոտությունը:











































