Ջինսը, որով դերասան Մարկ Հեմիլը նկարահանվել է «Աստղային պատերազմներ. էպիզոդ-4. նոր հույս» (1977) ֆիլմում, դարձյալ աճուրդի է հանվել, գրում է The Los Angeles Times-ը:
Աճուրդով զբաղվում է Nate D. Sanders աճուրդի տունը: Ակնկալվում է, որ լոտի արժեքը 70-100 հազար դոլար է:
Ինչպես հիշեցնում է թերթը, Հեմիլը, որը մարմնավորում էր Լյուկ Սկայոուկերի գլխավոր հերոսին, Levi’s-ի այդ ավազագույն ջինսով նկարահանվել է ֆիլմի կադրերից մեծ մասում, քանի որ այն հանդիսանում էր ասպետի կոստյումի մաս: Ջինսը հատուկ հնեցվել էր ու կեղտոտվել, գրում է պարբերականը:
Այդ ջինսը նվազագույնը երկու անգամ աճուրդի է հանվել, ասվում է հոդվածում: Ներկայիս աճուրդը կավարտվի մայիսի 21-ի երեկոյան:








































