Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ժոզե Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանից հետո կհեռացվի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: The Sun-ի փոխանցմամբ՝ պորտուգալացին արդեն նախնական պայմանագիր է կնքել Լոնդոնի «Չելսի»-ի հետ:
Պարբերականը տեղեկացնում է, որ Ժոզեն կադրային հեղափոխություն է իրականացնելու լոնդոնյան ակումբում: «Չելսի»-ն հրավիրելու է մի շարք երիտասարդ, խոստումնալից ֆուտբոլիստների:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսի»-ն գլխավորել է 2004-07թթ՝ երկու անգամ դառնալով Անգլիայի չեմպիոն, նվաճել Անգլիայի և Անգլիայի լիգայի գավաթները:








































