«Միսս տիեզերք» կոչումից «զրկված» կոլումբիացի Արիադնա Գուտյերեսին հրավիրել են «Երեք հայց-3. Քսանդեր Քեյջի վերադարձը» ֆիլմում նկարահանվելու, հայտնում է TMZ-ը՝ հղում անելով աղբյուրներին: Մարտաֆիլմում գլխավոր դերը խաղում է Վին Դիզելը:
Հաղորդվում է, որ Գուտյերեսը պետք է մարմնավորի Դիզելի հերոսի սիրելիին: Նշվում է, որ «Միսս Կոլումբիան» նկատելի դեր ունի, նրան հնարավոր կլինի տեսնել 6 տեսարաններում:
Աղբյուրները հայտնում են, որ Գուտյերեսն արդեն մեկնել է նկարահանումների՝ Դոմինիկյան Հանրապետություն: Սա կլինի նրա առաջին դերը կինոյում:
Ավելի վաղ, «Միսս տիեզերք» մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին շփոթել էր անունները և հայտարարել էր, որ մրցույթում հաղթել է Արիադնա Գուտյերեսը՝ ֆիլիպինուհի Պիա Ալոնսո Վուրցբախի փոխարեն:
«Երեք հայց-3. Քսանդեր Քեյջի վերադարձը» կթողարկվի 2017-ի հունվարի 20-ին:








































