2008-ից առ այսօր Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին պետությունն այդպես էլ որևէ աջակցություն չի տրամադրել. բազմաթիվ օրինագծեր բերվեցին ԱԺ, բայց բոլորն էլ մերժվեցին: Անդրադառնալով թեմային՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նշեց, որ պետք չէ նորից ժողովրդի ցավը բորբոքել. «Դա իրոք մեր պատմության սև էջերից մեկն է»:
Նրա կարծիքով՝ իշխանությունների մոտ քաղաքական կամք, այնուամենայնիվ, դրսևորվեց, գործի հետաքննություն իրականացվեց. «Մինչև օրս ինչ-որ քայլեր արվում են բացահայտումների ուղղությամբ»: Ըստ Գ. Մելիքյանի՝ այդ օրվա մեղավորներին պետք է փնտրել նաև ընդդիմության դաշտում. «Նրանք չպիտի դրդեին ժողովրդին այդ իրավիճակին հասնել»:
Զրույցի վերջում ՀՀԿ քարտուղարը ընդդիմադիր գործիչներին ուղղված կոչ հնչեցրեց. «Մի՛ շահարկեք Մարտի 1-ը, մի՛ դրդեք, մի՛ բորբոքեք ժողովրդին, վերքին աղ մի՛ լցրեք»:
Նա նաև հույս հայտնեց, որ հանդուրժողականությունը, հույսը և հավատը մեզ կտանեն լավ օրվան:
Մանրամասները՝ տեսանյութում:











































