Իսրայելցի երգիչ Ամիր Հադդադը Ֆրանսիան կներկայացնի «Եվրատեսիլ» 61-րդ միջազգային մրցույթում, որը տեղի կունենա մայիսին Ստոկհոլմում: Այս մասին երկուշաբթի Europe1 ռադիոկայանի եթերում հայտնել է France 2 հեռուստաալիքի ղեկավարությունը, որը պատասխանատու է երաժշտական մրցույթին ֆրանսիացի մասնակիցների ընտրության համար:
«Հունիսից սկսած մենք լսել ենք 280 անկախ կատարողի երգեր՝ ինչպես հայտնի, այնպես էլ՝ պակաս ճանաչված: Արդյունքում մեր ընտրությւոնը կանգ առավ 2-3 երգի վրա»,- հայտնել է France 2-ի ժամանցային հաղորդումների բաժնի ղեկավար Նատալի Անդրեն:
Ստոկհոլմում հանդիսատեսի դատին Ամիր Հադդադը կներկայացնի J’ai cherch (Ես փնտրում էի) երգը, որը ստեղծել է ինքը՝ ֆրանսիացի երիտասարդ կոմպոզիտորներ Նազիմ Հալեդի և Ժոան Էրրամիի համահեղինակությամբ: Լիրիկական ստեղծագործությունը կկատարվի ֆրանսերեն, կրկներգն անգլերեն կլինի: «Դա շատ ուժեղ, գեղեցիկ երգ է: Իսկական հիթ»,- բացատրել է հանձնաժողովի ընտրությունը Նատալի Անդրեն:
Ամիր Հադդադը ծնվել է 1984 թ. Փարիզում՝ հրեական ընտանիքում: Երաժշտական կարիերան սկսել է 2006 թ., ատամնաբույժ սովորելուն զուգընթաց:
2011 թ. Հադդադը, որն այդ ժամանակ վերջնականապես ընտրել է երաժշտությունը, Իսրայելում թողարկել է իր առաջին Vayehi ալբոմը, սակայն ավելի ուշ տեղափոխվել է Ֆրանսիա:










































