The Telegraph-ի փոխանցմամբ՝ սոցցանցերի նոր հիթ են դարձել այն կատուները, որոնց «հաղորդվել» են ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփի տեսք։ Երկվորյակ կատուների լուսանկարները հրապարակվում են #trumpyourcat հեշթեգով։
Պարբերականն իր կողմից հարցադրում է անում, թե արդյոք դա ամենատարօրինակ միտումը չէ՞ Instagram-ում։ Բացի դրանից՝ թերթը ենթադրում է, որ համացանցի օգտատերերը սիրում են ծաղրել Թրամփին, ինչպես նաև դիտել կատուների լուսանկարներ, և այս դեպքում այդ երկուսը զուգակցվել են միմյանց։


















































