Ամեն ինչը բացահայտված է ու ամեն ինչ պարզ է, ցանկության դեպքում և լավ քննիչի ու մի խումբ օպերատիվ աշխատողների առկայության դեպքում կարելի է ընդամենը մեկ ամսում այդ գործն ուղարկել դատարան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով մարտիմեկյան իրադարձությունների բացահայտմանը:
Նրա խոսքով՝ ընդդիմության ոչ ակտիվ լինելով չէ, որ պատճառաբանվում է այդ գործի չբացահայտված լինելը, այլ իշխանությունը պետք է այդ գործը բացահայտելու ցանկություն ունենար:
Անդրադառնալով Ռ. Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հավանականությանը, Ս. Աբրահամյանը նշեց. «Քոչարյանի թևերն այնպես չկտրեցին, որ ակնկալեն, թե նա նորից կարող է վերադառնալ: Եվ դա ոչ թե ընդդիմության, այլ իշխանության շնորհքն էր»:
Մանրամասները՝ տեսանյութում: