Ինչպես արդեն հայտնել ենք, «Միլան»-ի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ`թիմում սպասվող էական փոփոխությունների մասին:
«Միլան»-ի գլխավոր մարզչի հավակնորդներ են թիմի նախկին ֆուտբոլիստներ Կլարենս Զեդորֆը, Ֆիլիպո Ինձագին և Մարկո վան Բաստենը: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է Gazzetta dello Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Հավելենք, որ «Միլան»-ն իր հերթին հերքել է մարզչական կազմում սպասվող փոփոխությունների մասին շրջանառվող լուրերը: Սակայն լրագրողները հավաստիացնում են, որ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:








































