Իսպանիայի ազգային հավաքականի և պորտուգալական «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Ֆրանսիայում կայանալիք «Եվրո-2016» մրցաշարի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Անհավանական կլինի, եթե Իսպանիայի ընտրանին կարողանա երեք անգամ անընդմեջ դառնալ Եվրոպայի չեմպիոն: Դժվար կլինի, սակայն ոչ անհնար: Հրաշալի կլինի, եթե «Եվրո-2016»-ում հաղթող ճանաչվի Իսպանիայի ընտրանին:
Ինձ դուր է գալիս Ֆրանսիայի ընտրանու առաջընթացը: Պետք է հարգել Իտալիային, իսկ Գերմանիան աշխարհի չեմպիոն է: Խորվաթիան նույնպես կարող է անակնկալներ մատուցել»,- ընդգծել է Կասիլյասը:











































