Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերը նախօրեին հարկադրել են վայրէջք կատարել ԱՄՆ ռազմաօդային ուժերի Dornier 328 ինքնաթիռին, որը թռիչք էր իրականացնում Շրի Շանկայից Սինգապուր՝ հաղորդում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի «Անտարա» գործակալությանը:
«Ամերիկյան ինքնաթիռը ստացել է հրաման՝ վայրէջք կատարել, քանի որ չի ունեցել թռիչքի թույլտվություն Ինդոնեզիայի օդային տիրույթում»,- հայտարարել է Ինդոնեզիայի Աչեխ նահանգի Սուլթան-Իսկանդար ավիաբազայի հրամանատար Աբու Սուպրին:
«Մենք ստիպված էինք օդ բարձրացնել մեր կործանիչները՝ մենք պահանջեցինք նրանցից անհապաղ վայրէջք կատարել, ու նրանք համաձայնեցին դա կատարել»,- հավելել է նա:
Սուպրին նշել է, որ Ինդոնեզիայի օդային տարածքով թռիչքների համար արտասահմանյան ինքնաթիռները պետք է ստանան երկրի ԱԳՆ-ի ու պաշտպանության նախարարության թույլտվությունը, սակայն ամերիկյան Dornier-ը ոչ մի թույլտվություն չի ունեցել:
Ինքնաթիռում եղել է 5 մարդ՝ 3 զինվորական և 2 քաղաքացիական անձ, որոնք կարող են իրենց ուղևորությունը շարունակել թույլտվությունների ստացման դեպքում:










































