«Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսը կարող է համալրել «Ռեալ»-ի շարքերն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Sky Sports-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբն ուսումնասիրում է Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի թեկնածությունը, քանի որ չի բացառվում, որ Պեպեն կհեռանա «արքայական ակումբ»-ից. վերջինիս ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն:
«Բենֆիկա»-ի նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ը կարող է շուրջ 35 մլն եվրո վճարել: Դավիդ Լուիսը հանդես է գալիս «Չելսի»-ի կազմում 2011 թվականից:







































