«Բարսելոնա»-ի նախկին դարպասապահ Ֆրանսեսկ Արնաուի կարծիքով` կատալոնական ակումբը լուրջ խնդիրներ կունենա դարպասապահ Վիկտոր Վալդեսի հեռանալուց հետո:
«Կարծում եմ` բոլորը վստահ են, որ Վալդեսը հմուտ դարպասապահ է: Ակնհայտ է, որ որևէ այլ դարպասապահի համար բարդ կլինի փոխարինել նրան «Բարսա»-ում, քանի որ դրա համար տվյալ դարպասապահը պետք է բարձրակարգ լինի:
Աշխարհում այնքան էլ շատ չեն Վիկտոր Վալդեսի կարգի դարպասապհները»,- Goal. com-ը մեջբերում է Արնաուին:









































