Քուվեյթն ու ՆԱՏՕ-ն այսօր ստորագրել են տարանցման համաձայնագիր։ Այս մասին դաշինքի գլխավոր քարտուղարի հետ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Քուվեյթի արտգործնախարար Սաբահ Ալ-Խալեդ Ալ-Սաբահը։
«(Համաձայնագրի) նպատակը կդառնա Քուվեյթով ՆԱՏՕ-ի ուժերի տարանցման հեշտացումը։ Դա իր ներդրումը կունենա անվտանգության ոլորտում մարտահրավերների հակազդման մեր հնարավորությունների աջակցման գործում»,- ասել է Քուվեյթի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Սթոլթենբերգի խոսքով՝ տարանցման համաձայնագիրը կուժեղացնի դաշինքի արդյունավետությունը մերձավորարևելյան տարածաշրջանում։ Նա հավելել է, որ համաձայնագիրն առաջինն է, որը դաշինքը կնքել է Պարսից ծոցի տարածաշրջանի երկրի հետ։








































