«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն վստահ է, որ թիմի հարձակվող Նեյմարը չի տեղափոխվի «Ռեալ»:
«Վստահ եմ, որ Նեյմարը երբեք չի տեղափոխվի «Ռեալ»: «Բարսելոնա»-ն դուր է գալիս նրան: Նա սիրահարված է կատալոնական ակումբին: Նեյմարը գնահատված է թիմում և մեծ հարգանք է վայելում: Կարծում եմ՝ նա դեռ երկար տարիներ կանցկացնի «Բարսելոնա»-ում»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Պիկեի խոսքերը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «Ռեալ»-ը 190 մլն եվրո է առաջարկում Նեյմարի տրանսֆերի դիմաց, իսկ անձամբ ֆուտբոլիստին 5-ամյա պայմանագիր՝ 35 մլն եվրո տարեկան աշխատավարձով:








































