Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը երկօրյա այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Այցի շրջանակում Ագրամունտը կհանդիպի երկրի ղեկավար մարմինների հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա մեջլիսում: Ակնկալվում է, որ ԵԽԽՎ նախագահը կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության և մամուլի ներկայացուցիչներին:








































