Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը դժգոհ է Քրիշտիանու Ռոնալդուի վերջին արտահայտություններից:
El Confidencial-ի տեղեկությունների համաձայն՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղից հետո Ռոնալդուի խոսքերը զայրացրել են «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին: Միջադեպը որոշիչ գործոն է դարձել՝ Ռոնալդուի տրանսֆերը վաճառքի հանելու համար:
Պերեսը նախկինում էլ դիտարկում էր պորտուգալացու իրավունքները վաճառելու հնարավարությունը և ամռանը կարող է հրաժարվել վերջինիս ծառայություններից:








































