Friday, 05 06 2026
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին
«Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրենի և 4 աշխատակիցների նկատմամբ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
«Մասկվա թող տան, ստեղ վեկալենք»․ ՀԿԿ-ն բացահայտել և կանխել է ընտրակաշառքի սխեմա
20:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով
Հայաստանը դառնում է «ԱԲ գործարանների պարտեզ». ԲՏԱ նախարար
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet
Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա
19:30
Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել
ՆԳ նախարարությունը պատրաստ է երաշխավորելու քաղաքացիների ընտրական իրավունքի անխոչընդոտ իրացումը
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական

IBM-ը ՀՀ-ում նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն կստեղծի

Այսօր երեկոյան ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով:
Հուշագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևը:

Երկկողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տիգրան Սարգսյանի՝ նախորդ տարեվերջին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում:

Հուշագրի շրջանակում կողմերը մտադիր են մշակել համաձայնագիր՝ ՀՀ-ում IBM-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման ուղղությամբ ( Center for IBM Innovative Solutions and Technologies):

Հուշագրի շնորհիվ կողմերը կուսումնասիրեն IBM-ի կրթական ծրագրերում ՀՀ-ի կրթական հիմնարկների մասնակցության շրջանակը` տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես, կիբեռանվտանգության և էլեկտրոնային առևտրի ոլորտներում գիտելիքներն ընդլայնելու նպատակով: Ըստ էկոնոմիկայի նախարարի` առայժմ նախատեսվում է համագործակցել ԵՊՀ-ի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի հետ:

«Ինչպես ամբողջ աշխարհում այնպես էլ Հայաստանում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանում է տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը, որն ունի մեծ ազդեցություն նաև այլ ոլորտների արտադրողականության վրա: Համատեղելով IBM-ի և միջազգային լավագույն փորձը տեղական փորձի և տաղանդի հետ, մտադիր ենք հաստատել երկարաժամկետ համագործակցություն, որը նպաստի կայուն տնտեսական աճի և համաշխարհային շուկայում մրցունակության գրավական հանդիսացող տեղական ներուժի կառուցմանը»,- նշեց Կիրիլ Կորնիլևը:

IBM-ի մասնագետների կողմից ՓՄՁ-երի համար կկազմակերպվեն վերապատրաստման ծրագրեր և սեմինարներ, ինչպես նաև կստեղծվի աջակցող միջավայր, որը կապահովի գործարար և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ծառայությունների մատուցումը ՓՄՁ-երին` նպաստելով Հայաստանում ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը:

Տվյալ hուշագիրը պարտադիր ուժ չունի և չի դնում որևէ իրավական պարտավորություններ Հայաստանի կառավարության կամ IBM-ի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում