Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը հայտարարել է, որ քրդերը իրավունք ունեն Ժնևում միջսիրիական բանակցություններին մասնակցելու, հայտնում է TASS-ը:
«Իհարկե, քրդերը պետք է մասնակցեն բանակցությունների գործընթացին: Քրդերի ներկայացուցիչները մասնակցել են Մոսկվայի և Կահիրեի հանդիպումներին»,- ասել է նա:
Բոգդանովի խոսքով՝ «ՄԱԿ-ի ԱԽ 2254 բանաձևը հայտնում է, որ ընդդիմությունը պետք է ներկայացվի Սիրիայի էթնիկ կազմը ներկայացնող բոլոր խմբերով»:








































