Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունը 2016 թվականի հունվարի 1-ից երկրի տարածքում կանխել է մահապարտ-ահաբեկիչների 18 հարձակում։
Հաղորդվում է, որ դրանցից 3-ը պլանավորված է եղել իրականացնել պայթուցիկով լեցուն ավտոմեքենայի օգնությամբ։ Այդ ավտոմեքենաները հայտնաբերվել են Ստամբուլում՝ Բոսֆորի համալսարանի հարևանությամբ, որի մի մասին հինգշաբթի տարհանել են ռումբի պայթյունից պատճառով։ Փետրվարի 17-ին Անկարայում պայթեցվել էր պայթուցիկով լեցուն ավտոմեքենա։









































