Իտալական «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին խոսել է թիմի երիտասարդ և տաղանդավոր դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի մասին, տեղեկացնում է Barcastuff-ը:
Հիշեցնենք, որ 17-ամյա դարպասապահի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր կատալոնական «Բարսելոնա»-ն:
«Դոնարումայի տրանսֆերը չի վաճառվում: «Բարսելոնա»-ն մեզ հետ կապ չի հաստատել: Ջանլուիջին մեր դարպասապահն է, և մենք մեծ հույսեր ենք կապում նրա հետ»,- հայտարարել է Գալիանին:






































