Հանրապետության տարածքում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճան փետրվարի 29-իÖ մարտի 2-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում փետրվարի 29-ին, մարտի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 29-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +17 աստիճան, մարտի 1-2-ին` +18, մարտի 3-ին` +19, մարտի 4-ին` +18 աստիճան:








































