Մայիսի 20-ին, ժամը 09.06-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 08.15-ի սահմաններում քիմիական նյութի (ժավելից) թունավորումից Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Երևանի Ղարիբջանյան փողոցի թիվ 36 տան բնակիչ Լաուրա Սահադյանը (ծնվ. 1938 թ.):
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:









































