«Նապոլի»-ի հարձակվող Լորենցո Ինսինյեի վրա հարձակվել են զինված անձինք, նրանից գումար պահանջել և այլ թանկարժեք իրեր ու հեռացել՝ հաղորդում է «Il Mattino online»-ը:
Ֆուտբոլիստի գլխին զենք են պահել, որից հետո կատարել իրենց կողոպուտը: Բարեբախտաբար, Ինսինյեն ֆիզիկական առումով չի տուժել: Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 22:30-ի սահմաններում Նեապոլի տարածաշրջանում:
Նշենք, որ Ինսինյեն ընթացիկ մրցաշրջանում 25 խաղում դարձել է 11 գոլի հեղինակ:







































