Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանն այսօր բուֆետում ճաշում

Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հրավիրել էր ԱԺ բուֆետ` ճաշելու: Նրանց հետ էր նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Սա բավական արտառոց երևույթ է այն առումով, որ Հ. Աբրահամյանը երբեք ԱԺ բուֆետում չի սնվել: Նա օգտվում է իր առանձին խոհանոցից, որտեղ բավականին ճոխ սնվելու հնարավորություն ունի: Իսկ վարչապետի հետ բուֆետ իջնելու հանգամանքը երեկ ԱԺ ում տարբեր կերպ էին մեկնաբանում: Նախ՝ այն, որ նա ցանկանում է հարաբերությունները կարգավորել Տ. Սարգսյանի հետ: Հայտնի է, որ Հ. Աբրահամյանը վարչապետ դառնալու մեծ ցանկություն է ունեցել: Եվ նրա այդ ցանկությունը սուր էր հատկապես նախորդ 5 տարիներին, երբ վարչապետ էր Տ. Սարգսյանը: Հ. Աբրահամյանը նաև հույս է ունեցել, որ գոնե այս անգամ կնշանակվի այդ պաշտոնին: Եվ քանի որ այս անգամ էլ դա չստացվեց, նա հավանաբար փորձում է Տ. Սարգսյանի հետ մեղմել իր բավական լարված հարաբերությունները: Եվ դա անում է ցուցադրաբար՝ ԱԺ բուֆետում, որտեղ ճաշում էին նաև լրագրողներն ու պատգամավորները:

Հ. Աբրահամյանը պատահական չի ընտրել այս օրը. այսօր ԱԺ-ում քննարկվում էր Կառավարության ծրագիրը, որի ժամանակ ներկա էին գրեթե բոլոր նախարարներն ու պատգամավորները, և շատ հարմար պահ էր հանրությանը ցույց տալու իր ու վարչապետի «մտերմությունը»:

Բացի այդ, կարծիք կա, թե ԱԺ նախագահը նաև ցանկացել է հանրությանը ցույց տալ, որ ինքը ոչ թե «ճոխ զավտրիկների» ու սննդի սիրահար է, այլև շատ համեստ պաշտոնյա է ու կարող է սնվել նաև բուֆետում, շարքային աշխատողների հարևանությամբ:

Հայտնի է, որ ԱԺ բուֆետը նոր է վերանորոգվել: Դեռևս անցած քառօրյային երբ այն նոր էր բացվել, հրապարակում եղավ, թե գները շատ բարձր են: Բուֆետը վարձակալել է «Արտլանչ» ընկերությունը, որն էլ, նախորդ գների համեմատ, ավելի քան կրկնակի անգամ բարձր գներ է սահմանել: Դա բավականին մեծ դժգոհություն էր առաջացրել թե՛ ԱԺ աշխատակազմի, թե՛ լրագրողների մոտ: Այդ դժգոհությունից հետո հրապարակում եղավ, թե գները կէժանացնեն: Եվ իսկապես, մի փոքր իջեցրել էին, բայց դրանք նորից բավականին բարձր էին՝ նախորդի համեմատ: ԱԺ աշխատակազմը, նաև լրագրողները կարծես թե բոյկոտում են ու չեն սնվում ԱԺ բուֆետում, որովհետև գներն, իսկապես, բավականին բարձր են: Եվ այսօր ասում էին, որ Հ. Աբրահամյանը վարչապետի հետ այնտեղ ճաշելով՝ մի նպատակ էլ է ունեցել՝ փորձել է բուֆետը գովազդել:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում