Տեսանյութում շները փորձում են ոչնչացնել Երկրի վրա վերջին կատվին՝ շների բացարձակ գերակայություն հաստատելու համար: Վերջին կատվի որսի լայնածավալ օպերացիային մասնակցում են վարժեցված զինվորական շներ:
Նշվում է, որ նկարահանումների ժամանակ ոչ մի կենդանի չի տուժել:
Երաժշտական տեսանյութը հատուկ էֆեկտների վարպետ Ֆրեդի Ուոնգի գաղափարն է, որը գործողություններին մասնակից է դարձրել խելացի կենդանիներին:
Ըստ սյուժեի՝ ԱՄՆ նախագահ Միստեր Ուիգլզը իր շնային բանակն ուղարկում է վերջին կատվի հետևից , որին պահպանում է Դիմադրության բանակը: Գործողությունները կատարվում են Don’t Let Go (SAF vs Vena Cava Remix) երգի ռեմիքս տարբերակի ներքո:










































